Workforall․ հարթակ՝ աշխատանք փնտրողների համար

2022 թվականին Աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարարության Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ աշխատանքի է ընդունվել 10,362 աշխատանք փնտրող անձ։ Այս մասին տեղեկացնում է ԱՍՀ նախարարության մամուլի ծառայությունը։

Աշխատանքի տեղավորված անձանցից 8,685-ը եղել են Ընտանեկան նպաստ համակարգում հաշվառված քաղաքացիներ։

Workforall.am հարթակ մուտք գործելիս արդյունավետ որոնում իրականացնելու համար ֆիլտրեք առաջարկվող տեղեկությունները՝ կայքի ձախ անկյունում առաջարկվող բաժիններից ընտրելով՝

  • ձեր բնակության վայրը՝ մարզը (մարզն ընտրելու համար սեղմեք «Ընտրել» բաժնի վրա, ապա ✅ նշանը թողեք միայն ձեզ համար նախընտրելի մարզի կողքին ու սեղմեք «Փակել»)
  • գործունեության ոլորտը
  • աշխատավարձի նախընտրելի չափը
  • զբաղվածության տեսակը

Աշխատանք փնտրողին կայքը հնարավորություն է տալիս նաև նշել կրթության, աշխատանքային փորձի, լեզուների իմացության մասին, գտնել աշխատատեղ, որը հարմար է հաշմանդամություն ունեցող անձին։

Անհրաժեշտ ֆիլտրերը նշելուց և լրացնելուց հետո սեղմեք «Որոնել»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print