Երևանում փողոցային առևտուրը սահմանափակվում է

ԱԺ-ն ընդունեց «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Համաձայն դրա՝ սահմանափակվում է մայրաքաղաքում փողոցային առևտուրը։ 

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ դրա համար նախատեսված վայրերից (այսինքն ՝ գյուղատնտեսական շուկաներից) դուրս փողոցային առևտրի դեպքում ապրանքը ենթակա է առգրավման. «Ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջածախ առևտրի իրականացման դեպքում իրականացնում է առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման առարկաների առգրավում: Համայնքի ղեկավարի որոշմամբ սույն մասով սահմանված առգրավելու իրավասությունը կարող է վերապահվել աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձին»,– ասված է նախագծում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print