Ռուս ռազմական թղթակիցները հաստատում են ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ռուս խաղաղապահներով ավտոշարասյան գնդակոծման մասին տեղեկությունը, հայտնում է MediaHub-ը։
Տեսանյութում երևում են, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները հետևում ռուս խաղաղապահներին, հավանաբար դեպքից քիչ առաջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքում ադրբեջանական զինուժի կրակոցների տակ են ընկել երկու ռուս զինծառայողներ և ծանր վիրավորվել։ Նրանք ողջ են և այժմ վիրահատվում են։