Հայաստան-Թուրքիա հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը (Իսպանիա)։

Հայաստան-Թուրքիա հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը (Իսպանիա)։ Մրցավարի օգնականներն են Ռաուլ Կաբաներո Մարտինեսը (Իսպանիա) և Ինյիգո Պրիետո Լոպես դե Սերաինը (Իսպանիա), 4-րդ պաշտոնյան է Մարիո Մելերո Լոպեսը (Իսպանիա)։

VAR-ի մրցավար է նշանակվել Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան, VAR-ի մրցավարի օգնական՝ Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսը:

Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին` ժամը 21։00-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Այն Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին հանդիպումն է լինելու։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print