Անդրանիկ Թեւանյանը՝ քաղաքապետի թեկնածո՞ւ․ «Հրապարակ»

Հրաչյա Սարգսյանի հրաժարականով կարող ենք արձանագրել, որ Երեւանում սկսվել է նախընտրական քարոզարշավը, նախընտրական մթնոլորտ է ձեւավորվել մայրաքաղաքում։ Պարզ է, որ եթե անգամ արտահերթ ընտրություններ չլինեն, ապա հերթական ընտրությունն էլ սարերի ետեւում չէ։ Եվ պարզ է, որ այս ընտրությունը խիստ կարեւոր է իշխող ուժի եւ, առհասարակ՝ իշխանության եւ իշխանափոխության համար։ Ինչ մնում է ընդդիմությանը, ապա ներքին քննարկումներ են ընթանում, բայց հայտարարում են, որ դեռեւս հստակ որոշում չունեն: Տարբեր շշուկներ եւ թեկնածուների անուններ են պտտվում: Խոսքը պաշտոնական ընդդիմության մասին է՝ խորհրդարանական ուժերի․ Արթուր Վանեցյան, Արմեն Աշոտյան, Լեւոն Քոչարյան, Տարոն Մարգարյան, սակայն դեռեւս չկա որեւէ հստակ որոշում: Ընդդիմությունը կհամախմբվի՞, կկոնսոլիդացվի՞ մեկ ուժի, մեկ անձի շուրջ․ սա այսօրվա օրախնդիր հարցն է: Կան տեսակետներ, որ եթե ընդդիմադիրներն ամեն մեկն իր թեկնածուին առաջադրի, իշխանությունները հաղթանակ կտանեն: Մենք տեղեկացանք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը եւս ցանկանում է քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրել: Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է Թեւանյանի հետ:

Եթե առաջիկայում Երեւանն անգամ արտահերթ ընտրությունների չգնա, ապա աշնանն անպայման տեղի են ունենալու հերթական ընտրությունները: Իշխանություններն իրենց սրտի թեկնածուն ունեն, հետաքրքիր է` ընդդիմությունն ի՞նչ ծրագրեր ունի եւ, ի վերջո, ընդդիմությունը, ըստ Ձեզ, կկոնսոլիդացվի՞ մեկ ուժի, մեկ անձի շուրջ, թե՞ առանձին-առանձին կմասնակցեն ընտրություններին:

Քաղաքապետի ընտրությունների հետ կապված՝ մեզ մոտ դեռ քննարկում չի եղել, իսկ եթե ընդհանուր տարբեր գործոններ հաշվի առնենք, ապա ես կարծում եմ, որ ինչքան համախմբվածությունը լայն լինի, այնքան ավելի լավ: Այդպես ավելի ճիշտ կլինի: Քաղաքապետի ընտրությունները պետք է վերածել իշխանափոխության գործընթացի:

Բայց հնարավո՞ր է քաղաքապետի ընտրություններով հասնել իշխանափոխության: Ի վերջո, քաղաքապետն ի՞նչ կարող է փոխել: Կան տեսակետներ, որ քաղաքապետը քաղաքի մենեջեր է միայն….

Ցանկացած ընտրություն քաղաքական պրոցես է: Երեւանը Հայաստանի կեսն է` թե՛ բնակչության եւ թե՛ տնտեսական առումով: Տնտեսական մասով կարող ենք ասել, որ մեծամասնություն հենց Երեւանն է կազմում: Երեւան քաղաքի ընտրությունները պետք չէ դիտարկել միայն մենեջերի ընտրություններ: Դա քաղաքական ընտրություն է, քաղաքական ուժերի պայքար: Քաղաքական պրցեսներն այստեղ կարող են զարգանալ:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print