3-ամյա երեխայի որովայնից բժիշկները հեռացրել են 17 մագնիսե գնդիկ

Երեք տարեկան երեխայի որովայնից բժիշկները 17 մագնիսե գնդիկ են հանել։ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրը հայտնում է` ծնողները դիմել են բուժհաստատություն ու նշել, որ երեխան խաղալիս է եղել մագնիսե գնդիկներով, իսկ որոշ ժամանակ անց նկատել են դրանց մեծ մասի բացակայությունը:

«Համալսարանական կլինիկայում կատարվել է վիրաբույժի զննում. որովայնը եղել է պալպատոր փափուկ, փսխում չի դիտվել, գանգատներ չի նշվել: Կատարվել է որովայնի R գրաֆիա, որով հայտնաբերվել է թվով 17 ռենտգեն կոնտրաստ գնդիկներ»,– ասված է հաղորդագրությունում:

Դրանք անջատելուց հետո հայտնաբերվել է պորֆորացված հատվածներ աղեգալարների տարբեր հատվածներում՝ այդ թվում ստամոքսում, որի պատճառ էին դարձել թվով 17 մագնիսե գնդիկները, որոնք հեռացվել են, պերֆորացված հատվածների ամբողջականությունը վերականգնվել:
Հետվիրահատական ընթացքն անցել է հարթ, երեխան դուրս է գրվել լավացումով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print