ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, իր ամենշաբաթյա ասուլիսում անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և լրագրողի հարցին, թե արդյո՞ք Մոսկվայում չեն կարծում, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցը փակուղի է մտել, պատասխանել է. «Հենց Արևմուտքը և ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սկսվեցին մասշտաբային խնդիրներ։
Խաղաղության և օգնության կոչերի հետևում՝ ռեալ իրավիճակում, հակառակ քայլեր ենք տեսնում Արևմուտքի կողմից»։ Զախարովան, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Բլինքների խոսքերը, թե հնարավոր է խաղաղության հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և որ այն ընթացքի մեջ է, ասել է. «Եկեք մեկաբանանք ոչ թե հնարավորությունները, այլ ռեալ, եղած գործերը։ Մենք բաց ենք մեկնաբանությունների համար, բայց դեռևս մեկնաբանելու բան չկա»։