Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը փակ են բեռնատարների համար

Այս ռազմավարական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։

Եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը կրկին փակվել են բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Մարտի 18–ից Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը բացվել էին բոլոր տրանսպորտային միջոցների համար:

Իսկ ՀՀ ՆԳՆ–ն էլ հայտնում է, որ Հայաստանի տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Միջպետական նշանակության ճանապարհները բաց են։

Հիշեցնենք, որ այս ռազմավարական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։

Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը 9–կիլոմետրանոց թունելի մասին է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print