Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տվյալներ չկան:
Ադրբեջանում մարտի 24-ին երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին վկայում են Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալները։
Երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել Իսմայիլի քաղաքից 8 կմ դեպի հյուսիս-արևելք , տեղի ժամանակով ժամը 11:09-ին՝ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ: Ստորգետնյա ցնցումների օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա:
Հաջորդ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 12:27-ին: Դրա ուժգնությունը կազմել է 4,1 մագնիտուդ: Այն տեղի է ունեցել Շամխոր քաղաքից 16 կմ դեպի հյուսիս, Գյանջա քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ցնցումների օջախն ընկած է եղել 9 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տվյալներ չկան: