Ամբողջությամբ այրվել է Աբխազիայի հայկական դպրոցը. տեսանյութ

Այրվել է գրադարանը, ամբողջ երկրորդ հարկը, դպրոցի դասերը, ինչպես նաև տնօրենի աշխատասենյակը

Աբխազիայի Օչամչիրայի շրջանի Արագիչ գյուղի հայկական դպրոցում հրդեհ է բռնկվել, շենքը գրեթե ամբողջությամբ այրվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 24-ի գիշերը։ Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարար Լև Կվիցինիան ՏԱՍՍ-ին հայտնել է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է եղել հինգ մարտական հաշվարկ։

Նախնական տեղեկություններով՝ հրդեհը կարող էր առաջանալ կարճ միացման հետևանքով։ Դպրոցի աշխատակիցների խոսքով՝ այրվել է գրադարանը, ամբողջ երկրորդ հարկը, դպրոցի դասասենյակները, տնօրենի աշխատասենյակը, չի հաջողվել փրկել փաստաթղթերը: Այս դպրոցում սովորում է մոտ 80 երեխա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print