Իրանի երկրաշարժից տուժել է ավելի քան 160 մարդ

Իրանի հյուսիս-արևմուտքում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ցնցումները զգացվել են Խոյ քաղաքում և հարակից բնակավայրերում:

Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 165-ի: Իրանական լրատվամիջոցների տվյալով՝ նրանց մեծ մասն արդեն բուժօգնություն է ստացել:

Նոր հետցնցումներ են արձանագրվել նաև Թուրքիայում, ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print