Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն:
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Շուշի-Լիսագոր հատվածում դիրքային առաջխաղացում է ապահովել և սկսել կահավորման աշխատանքներ: