Սիսիան և Անի համայնքներում ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 10․78%-ը. ԿԸՀ



ՀՀ ԿԸՀ-ից հայտնում են, որ ժամը 11․00-ի դրությամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 10․88%-ը կամ 22880 քաղաքացիներից 2490-ը։

Շիրակի մարզի Անի համայնքում 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 10․64%-ը կամ 15918 քաղաքացուց 1693-ը։

Երկու համայնքներում ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 10․78%-ը։

Ընտրողների մասնակցության թվերին, ըստ բնակավայրերի, կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքում։

Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։

Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print