Հայաստանում մեզ շատ լավ ընդունեցին․ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ

Մարտի 28-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։

«Հայաստանում մեզ շատ լավ ընդունեցին։ Ցանկանում եմ իմ թիմի անունից շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, հաջողություն եմ մաղթում նրանց առաջիկա հանդիպումներում»,- Հայաստանի հետ խաղից հետո ասել է Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Ստեֆան Կունցը։

Հիշեցնենք, որ երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջի տուրի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը Թուրքիայի հավաքականը հաղթեց 2։1 հաշվով։

Մարտի 28-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print