Անցած տարի կայացած փառատոնում Արտյոմ Համբարձումյանը ներկայացրել էր «Պոլիպրոպիլենից` վառելիք» գիտահետազոտական աշխատանքը, որը «Քիմիա» անվանակարգում գրավեց առաջին մրցանակային տեղը։
Արտյոմը կմասնակցի Երիտասարդ գիտնականների ԵՄ EUCYS մրցույթին, որը տեղի կունենա Բելգիայի թագավորության Բրյուսել քաղաքում 2023 թ. սեպտեմբերի 13-17-ը։
Երեւանի պետական համալսարանում մարտի 25-ին ամփոփվեցին «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023»-ի արդյունքները։ «Մաթեմատիկա եւ ծրագրավորում», «Ֆիզիկա եւ աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում Երեւանի եւ մարզերի 40 ուսումնական հաստատություններից ներկայացվել է 83 հետազոտական նախագիծ, որոնցից 70-ը ցուցադրվել են եզրափակիչ փուլում:
Կապանի թիվ 3 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Համբարձումյանն այս տարի ներկայացրել է «Ջրածնի այլընտրանքային արտադրությունը» գիտահետազոտական աշխատանքը։ Մասնավորապես, առաջարկվում է քարաղի եւ ջրի էլեկտրոլիզից ստանալ ջրածին․ իսկ որպես հեռանկարային առաջարկ՝ ստացված ջրածնից ջերմամիջուկային ռեակցիայի միջոցով ստանալ ջրածնի իզոտոպ, որը կարող է փոխարինել մինչեւ հիմա օգտագործվող էներգակիրներին։ Արտյոմի քիմիայի ուսուցչուհին Վարդուհի Օհանջանյանն է։
Առավոտ-ի փոխանցմամբ` նախագծի հեղինակային իրավունքը Արտյոմ Համբարձումյանինն է, բայց որպես երկրորդ մասնակից հայտում նշված է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արկադի Օհանջանյանը։ Արտյոմ Համբարձումյանի նախագիծը «Քիմիա» անվանակարգում արժանացավ առաջին մրցանակի։ Նա կմասնակցի Երիտասարդ գիտնականների ԵՄ EUCYS մրցույթին, որը տեղի կունենա Բելգիայի թագավորության Բրյուսել քաղաքում 2023 թ. սեպտեմբերի 13-17-ը։
Հիշեցնենք, անցած տարի կայացած փառատոնում Արտյոմ Համբարձումյանը ներկայացրել էր «Պոլիպրոպիլենից` վառելիք» գիտահետազոտական աշխատանքը, որը «Քիմիա» անվանակարգում գրավեց առաջին մրցանակային տեղը։ Կապանցի աշակերտի նախագիծն առցանց եղանակով մասնակցեց ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair): «Պլաստմասե շշերից, խողովակներից եմ ստանում վառելիքը, այն նաեւ դիզվառելիք կարող է լինել՝ ավտոմեքենաների լիցքավորման համար»,-ոչ գիտական եզրույթներով այն ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում բացատրեց Արտյոմը։
1