Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստ չեն մասնակցի Հայաստան-Կիպրոս հանդիպմանը

Հայաստան-Կիպրոս հանդիպումը կկայանա մարտի 28-ին` ժամը 19։00-ին։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից 4-ը չեն մասնակցի Կիպրոսի թիմի հետ ընկերական հանդիպմանը, որը կկայանա մարտի 28-ին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«Լուկաս Սելարայանը, Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը և Էդգար Բաբայանը, համաձայն նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ և չեն մասնակցի Հայաստան – Կիպրոս հանդիպմանը։ Հավաքականի ճամբարը վնասվածքի պատճառով լքել է նաև Անդրե Չալըշըրը»,– ասված է հաղորդագրությունում։

ՀՖՖ–ն հայտնում է նաև, որ կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանի վնասվածքը շատ լուրջ չէ. ախտորոշվել է ձախ սրունք-թաթային հոդի և նրբոլոքի վնասվածք։ Բուժումն ու վերականգնումը կտևի մոտ 20 օր։

Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է իր նորամուտը նշել Կիպրոսի հավաքականի դեմ խաղում։

Հիշեցնենք՝ Հայաստան-Կիպրոս հանդիպումը կկայանա մարտի 28-ին` ժամը 19։00-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print