ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի հրամանագրով՝ ոստիկանության մայոր Մարտուն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի հատուկ կարևոր հանձնարարականներով ավագ տեսուչ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Մեկ այլ հրամանով էլ՝ ոստիկանության կապիտան Նարեկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հեռուստառադիոհաղորդումների թողարկման բաժնի պետի տեղակալ։