Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

Ոչ ոք չի տուժել: Դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում գտնվող նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։

«Մարտի 27-ին ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է, որ երեկ՝ մարտի 26-ին, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակելու մասին», – ասված է հայտարարության մեջ:

ՀաղորդագրություՈստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել:

Ոչ ոք չի տուժել: Դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print