Իրանը զգալի ռազմական տեխնիկա է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման։ Այս մասին հայտնում է «301 millitary» թվիթերյան միկրոբլոգը։
«Իրանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Իրանը դեպի Ադրբեջանի հետ սահման զգալի ռազմական տեխնիկա է տեղափոխում, ինչպիսիք են խոշոր տրամաչափի հրթիռային կայանները, նաև վերակառուցում է հյուսիս-արևմտյան սահմանը: Այս գործողությունը պաշտոնապես ներկայացվում է որպես զորավարժությունների մի մաս և Բաքվին ուղղված ուղերձ՝ տարածաշրջանում նոր ռազմական գործողություններ կանխելու համար»,- ասված է հրապարակման մեջ։