Գերմանիայում 24-ժամյա գործադուլ են հայտարարել

Չեղարկվել են երկրի օդանավակայանների գրեթե բոլոր չվերթները, այդ թվում՝ խոշորագույն տրանսպորտային հանգույցներում՝ Մայնի Ֆրանկֆուրտում և Մյունխենում։

Գերմանիայում այսօր 24-ժամյա գործադուլ են հայտարարել տրանսպորտի ոլորտի աշխատողները, ինչի հետևանքով կաթվածահար է եղել երկրի երկաթուղիների և օդանավակայանների աշխատանքը։

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այսօր չեղարկվել են երկրի օդանավակայանների գրեթե բոլոր չվերթները, այդ թվում՝ խոշորագույն տրանսպորտային հանգույցներում՝ Մայնի Ֆրանկֆուրտում և Մյունխենում։ Բացառություն է Բեռլինի օդանավակայանը։

Արհմիությունները, վկայակոչելով Գերմանիայում կտրուկ գնաճը, աշխատավարձի առնվազն 10,5 տոկոս բարձրացում են պահանջում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print