Մրցանակաբաշխությունը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին:
Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 27-ին Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացկացրեց 22-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին:
«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակը տրվել է Նարեկ Բաղդասարյանին՝ Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնում «Խատուտիկի գինի» (Դագլաս Սփոլդինգ), «Վեներան մուշտակով» (Թոմաս Նովաչեկ) ներկայացումներում դերերի համար:
«Լավագույն կին դերակատար» անվանակարգում «Արտավազդ»-ի է արժանացել Տաթև Ղազարյանը՝ Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թատրոնի «Միզերի» ներկայացման մեջ Էննի Ուիլքսնին մարմնավորելու համար:
«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթել է Վյաչեսլավ Շամիրյանը, Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն, «Բալենու այգին» (Ֆիրս):
«Երկրորդ պլանի լավագույն կինդերակատար» անվանակարգում մրցանակը հանձնվել է Լիլիա Մուկուչյանին, Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն, «Վիյ» (Պանոչկա, Վհուկ):
«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում մրցանակը տրվել է Գարեգին Եվանգուլյանին, «Կոշկավոր կատուն», Հ. Պարոնյանի անվ. թ-ն, «Կատուն շիկացած տանիքին», Պատանի հանդիսատեսի թ-ն:
«Լավագույն զգեստների նկարիչ» է ճանաչվել Թամարա Բարոյանը, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն, «Խատուտիկի գինի»:
«Լավագույն լուսային նկարիչ» անվանակարգում մրցանակը հանձնվել է Արամ Աղաջանյանին, Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն, «Լարովի նարինջ»:
«Լավագույն երաժշտության հեղինակ» անվանակարագում հաղթել է Նարեկ Կոսմոսը, «Միզերի», Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն, «Բովանդակություն», Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի և Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ թ-ի հետ համատեղ նախագիծ:
«Լավագույն թատերախոսական» է համարվել Նաիրա Շահվալադյանի «Արթնացրու միտքդ, հետո էլ հոգիդ», «Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ» աշխատանքը:
«Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում «Արտավազդ»-ի է արժանացել Սեյրան Մովսիսյանը, Պատանի հանդիսատեսի թ-ն, «Սիրելի Ելենա Սերգեևնա» (Վոլոդյա):
«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթել է Անահիտ Վասիլյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայիև բալետի ազգային ակադեմիական թ-ն, «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ) և Ջեմմա Ադամյանը, Գյումրու Վ․Աճեմյանի անվ․ դրամ․թ-ն, «Սպասում» (Կարոլին, Կին, Դայակ):
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում հաղթել է Նարե Մարտիրոսյանը, Վանաձորի Հ․Աբելյանի անվ․ դրամ․թ-ն, «Կույրերը»:
«Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում մրցանակը տրվել է երկու բեմադրության. Հ.Պարոնյանի անվ. թ-ն, «Կոշկավոր կատուն», բեմ․՝ Սամսոն Մովսեսյան և Մնջախաղի թ-ն, «Ալիսի երազում», բեմ․՝Մերի Կիրակոսյան:
«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի և Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ թ-ի հետ համատեղ նախագիծը՝ «Բովանդակություն»-ը, բեմ․՝ ԳոռՄարգարյան:
«Լավագույն կամերային ներկայացում» է համարվել Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն, «Կեղծ նոտա», բեմ․՝Լևոն Ուզունյան:
«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթել է Գոռ Մարգարյանը, «Միզերի», Գյումրու Վ․Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն և «Բովանդակություն», Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի և Գյումրու Վ․Աճեմյանի անվ․ թ-ի հետ համատեղ նախագիծ:
«Լավագույն ներկայացում» անվանակարգում «Արտավազդ»-ի է արժանացել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ»-ը, որի բեմադրող-խորեոգրաֆն Օլեգ Վինոգրադովն է: