Նախկին ԵԱՀԿ Մինսկի խումբը իրականում փորձել են ամրապնդել Լաչինի օկուպացիան

Ալիևի խոսքով Հայաստանն, ընդհանուր առմամբ, անընդունելի է համարել Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր կրկին հայտարարություններ է արել ԼՂ հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։

«Տարիների ընթացքում՝ բանակցությունների ժամանակ, միջնորդները միշտ հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, և Հայաստանն, ընդհանուր առմամբ, անընդունելի է համարել Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին։ Հիմա՝ պատերազմից երկուսուկես տարի անց, սա ավելի ակնհայտ է դարձել բոլորի համար։ Միջազգային միջնորդները՝ նախկին ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս իրականում փորձել են ամրապնդել այդ օկուպացիան»,-հայտարարել է Ալիևը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print