Ղարաբաղի հայերի անվտանգության հարցերում ամեն ինչ կախված է Մոսկվայից․ Կոնստանտին Զատուլին

«Երկրի իշխանությունները նման քայլի են դիմել՝ ԱՄՆ-ին և ԵՄ-ին իրենց արևմտամետ դիրքորոշումն ապացուցելու համար, մինչդեռ Բաքուն, չի քնում»։

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր  Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ Հռոմի ստատուտը ճանաչելու Երևանի որոշումը բեկումնային կարող է լինել հայ-ռուսական հարաբերություններում. «Երկրի իշխանությունները նման քայլի են դիմել՝ ԱՄՆ-ին և ԵՄ-ին իրենց արևմտամետ դիրքորոշումն ապացուցելու համար, մինչդեռ Բաքուն, չի քնում»։

«Հայաստանի իշխանությունները շարժվում են Արևմուտքի հետ մերձեցման և Ռուսաստանից հեռանալու ճանապարհով, թեև Ղարաբաղի հայերի անվտանգության հարցերում ամեն ինչ կախված է Մոսկվայից։ Բայց փաստն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունը հանձնել է այդ տարածքը։ Ինքը՝ վարչապետը, Ղարաբաղի հայերին յուրային չի համարում։ Ընդհակառակը, դա ժողովրդի կասկածելի մասն է, որը ժամանակին քվե է տվել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, այսինքն՝ նրա քաղաքական մրցակիցներին»,- հայտարարել է Զատուլինը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։

Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print