Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին:
Ապրիլին Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը մեկնարկել է: Տոմսերը վաճառվում են առցանց, գները տատանվում են 1000-ից մինչև 10․000 դրամ։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին: