Ըստ մեղադրանքի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք էր բաժանվել, և որոշ քաղաքացիներ ցուցմունքներ էին տվել։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերագրվող ընտրակաշառքի գործը չի կարճվել։ Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Քրեական վարույթի նախաքննությունը, որով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, շարունակվում է»,-հայտնել են դատախազությունից։
Հիշեցնենք՝ խոսքը 2020-ի հունիսից քննվող գործի մասին է, որը վերաբերում է 2017 թվականի ընտրություններին: Ըստ մեղադրանքի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք էր բաժանվել, և որոշ քաղաքացիներ ցուցմունքներ էին տվել։ Ծառուկյանն այս գործի շրջանակներում 2020թ. սեպտեմբերին կալանավորվել էր, ապա արդեն հոկտեմբերին 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել։