Հրապարակել է դեսպան Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի գործով դատական ակտը

Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը դատարանից պահանջել էր պարտավորեցնել Նաիրի Հոխիկյանին հրապարակայնորեն հերքել Վլադիմիր Կարապետյանի վերաբերյալ հայտնած կեղծ տեղեկությունը՝ հրապարակելով հերքման տեքստը, ինչպես նաև վճարել 2 մլն դրամ փոխհատուցում՝ Վլադիմիր Կարապետյանին պատճառած վնասի համար։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանն այսօր հրապարակել է Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի գործով դատական ակտը:

ԲԴԽ-ից հայտնում են, որ դատարանն ամբողջությամբ բավարարել է  Կարապետյանի հերքման պահանջը, իսկ փոխհատուցման պահանջը բավարարել է մասնակի:

Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը դատարանից պահանջել էր պարտավորեցնել Նաիրի Հոխիկյանին հրապարակայնորեն հերքել Վլադիմիր Կարապետյանի վերաբերյալ հայտնած կեղծ տեղեկությունը՝ հրապարակելով հերքման տեքստը, ինչպես նաև վճարել 2 մլն դրամ փոխհատուցում՝ Վլադիմիր Կարապետյանին պատճառած վնասի համար։

Հիշեցնենք, որ  Նաիրի Հոխիկյանն անդրադարձել էր 2019 թ. «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումի ժամանակ իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցին, ինչպես նաև այն ժամանակ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ու լրագրող Ալեքսանդր Լապշինի խոսակցությանը Ղարաբաղի հարցի շուրջ՝ ասելով. «Վովան (Վլադիմիր Կարապետյանը) ինձ ասաց, որ դու շատ ես Ադրբեջանի դեմ խոսում, Ադրբեջանի դեմ միջազգային դատարան ես դիմել և այլն, բայց իմացիր, որ մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ գնալու ենք բարեկամության ճանապարհով, և մեր օրիենտացիան փոխում ենք: Ես հարցնում եմ՝ ո՞նց եք գնալու այդ ճանապարհով, չէ՞ որ նրանք Ղարաբաղն են ուզում, իսկ առանց Ղարաբաղը տալու չեք կարող գնալ էդ ճանապարհով: Վլ. Կարապետյանն ինձ ասաց՝ իսկ ո՞վ է ասում, որ չենք տալու: Հարցնում եմ՝ բայց ո՞նց եք տալու. բանակը չի տա, ժողովուրդը չի տա: Ասում է՝ ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա՝ լավ էլ կտա»,- ասել էր Նաիրի Հոխիկյանը՝ նշելով, որ այս մասին իրեն պատմել է հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

Լապշինը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ անդրադառնալով այս թեմային․ «Ամենը, ինչ գրված է Նաիրի Հոխիկյանի հոդվածում, ինձ համար դժվար է մեկնաբանել, քանի որ այս խոսակցություններն ինձ հետ չեն անցկացվել: Ես երբեք չեմ լսել մեջբերում «հազարավոր սպանված հայերի» մասին, և ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Վլադիմիր Կարապետյանը այդ մասին չեն հայտարարել ինձ հետ հանդիպմանը…»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print