Ադրբեջանական զինված ստորաբաժանում է տեղակայվել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում

Ադրբեջանը, ինչպես միշտ, խախտելով պայմանավորվածությունները, մինչ նոր ճանապարհի շահագործման հանձնելը փաստացի ամբողջությամբ փակել է այս պահին օգտագործվող ճանապարհը։

Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Լաչինի միջանցքով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ Հայաստանի հետ սահմանի մոտ՝ վերջնականապես արգելափակելով երթեւեկությունն այս ճանապարհով, որից ներկայումս օգտվում են միայն խաղաղապահները և Կարմիր Խաչը։ Այս մասին տեղեկացնում է տելեգրամյան Բաղրամյան26 ալիքը։

«Մեր տեղեկություններով, Գորիս-Ստեփանակերտ նոր ճանապարհը, որը Հայաստանը կառուցում է հին երթուղու փոխարեն, գրեթե պատրաստ է և շուտով կհանձնվի շահագործման։ Ադրբեջանը, ինչպես միշտ, խախտելով պայմանավորվածությունները, մինչ նոր ճանապարհի շահագործման հանձնելը փաստացի ամբողջությամբ փակել է այս պահին օգտագործվող ճանապարհը»,-նշվում է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ ճանապարհի շինարարությունը մոտենում է ավարտին՝ չնայած դեռևս կան չասֆալտապատված հատվածներ։ Աղբյուրի փոխանցմամբ, այդուհանդերձ, նոր ճանապարհով դժվար կլինի խաղաղապահների և Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print