Վարժանքների առանձնահատկությունն էր ծովի մակարդակից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա գտնվող պոլիգոնի լեռնային և քարքարոտ տարածքի պայմանները:
Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումների անձնակազմը, Ալագյազ բարձրլեռնային պոլիգոնում պլանային վարժանքների շրջանակում, ՌՊԳ-7Վ ձեռքի հակատանկային նռնականետից կրակել է պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի նմանակող թիրախների վրա։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից։
Վարժանքների ընթացքում զինծառայողները խոցել են 250-300 մ հեռավորության վրա գտնվող կեղծ հակառակորդի տանկերի նմանակող թիրախները։ Կրակոցներն իրականացվել են ցերեկային և գիշերային ժամերին։
Հրահանգիչների և ստորաբաժանումների հրամանատարների հատուկ ուշադրություն է դարձվել եղանակային տարբեր պայմաններում նպատակադրման հմտությունների կատարելագործմանը և կրակոցներից հետո դիրքերը փոխելուն։
Վարժանքների առանձնահատկությունն էր ծովի մակարդակից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա գտնվող պոլիգոնի լեռնային և քարքարոտ տարածքի պայմանները: