Հայ մարզիկները վերադարձել են ոսկե մեդալներով

Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է 12 մարզիկով և մի շարք մեդալներ նվաճել՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:

Լեհաստանի Շեդլեց քաղաքում օրերս կայացել է XPC վարկածով Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքական թիմը։

Թիմը գլխավորել է ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ։

Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է 12 մարզիկով և մի շարք մեդալներ նվաճել՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:

Հայ մարզիկները մեծահասակների տարիքային խմբում 4 ոսկե մեդալ են նվաճել եռամարտ վարժությունում: Եվրոպայի առաջնության բացարձակ հաղթող է դարձել 82,5 քաշային գյումրեցի մարզիկ Արա Խաչատրյանը:

Մեծահասակների տարիքային խմբում ևս երեք ոսկե մեդալ հայ մարզիկները նվաճել են ձգում վարժությունում:

Եվս մեկ ոսկե մեդալ հայ մարզիկները նվաճել են արդեն պատանիների տարիքային խմբում: Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Արմեն Ղազումյանը ձգում վարժությունում գրավել է առաջին տեղը՝ պատանիների Եվրոպայի ռեկորդով:

Աղջիկների պայքարում ոսկե մեդալին արժանացել է Ժաննա Շահնազարյանը (82.5 կ): Մեծահասակների տարիքային խմբում նա առաջին տեղն է զբաղեցրել ձգում վարժությունում: Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սուրեն Թադևոսյանը վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել մրցելույթը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print