Կստեղծվի Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե

Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը կվերապահվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին։ Նոր մարմինը կձևավորվի Գիտության և Բարձրագույն որակավորման կոմիտեների և ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության հիմքի վրա։

Կառավարությունն այսօր  հավանություն է տվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում և հարակից  օրենքներում  փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթին։  

Նախատեսվում է  ձևավորել նոր կառույց՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը կմիավորի Գիտության և  Բարձրագույն որակավորման կոմիտեների գործառույթները։

 Շրջանառվում է նաև «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը պետք է լինի ծրագիրն իրականացնող կառույցը: Կառավարության օրենսդրական փաթեթն  անհետաձգելի է համարել՝  Ազգային ժողովին առաջարկելով դրա քննարկումն անցկացնել արագացված ռեժիմով:

Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը կվերապահվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին։ Նոր մարմինը կձևավորվի Գիտության և Բարձրագույն որակավորման կոմիտեների և ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության հիմքի վրա, կգործի նախարարության ենթակայությամբ ՝ ներկայացնելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները՝ կառավարության նիստին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print