Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին շուտով դեսպան է նշանակվելու Հայաստանում:
Իրանի արտաքին գործերի նախարարության հասարակության հետ կապերի բաժինը տեղեկացնում է․ «Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին, այս երկրում իր արդյունավետ առաքելությունից հետո, կգործուղվվի Երևան` որպես Հայաստանում Իրանի դեսպան»։
Գործող դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին այդ պաշտոնում նշանակվել է 2019 թվականին։ Նա Հայաստանում իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 2020-ի սկզբին: