ՀԱՊԿ պատրաստ է հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայել

ՀԱՊԿ-ը մշտապես ​​պատրաստակամ է կազմակերպության առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելու համար: BelTA-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը:

«Մենք քննարկում ենք այս որոշման նախագիծը։ Եթե ​​որոշում կայացնեն քաղաքական առաջնորդները, ՀԱՊԿ ղեկավարները այդ առաքելությունը կիրականացնեն»,- մարտի 31-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ղեկավարության՝ ընդլայնված կազմով հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Շուվալովը։ 

«Արևմուտքի խիստ պատժամիջոցներն ու քարոզչական ճնշումը խոչընդոտում են ՀԱՊԿ տարածքում առաջացող ճգնաժամային իրավիճակների կարգավորմանը», – BelTA-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 31-ին ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ բարձրագույն շտաբի ընդլայնված նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print