Հրավիրվել է Արցախի Անվտանգության խորհրդի նիստ

Նախագահ Հարությունյանը կարևորել է ուժային և քաղաքացիական կառույցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ և համակարգված համագործակցությունը հրատապ և երկարաժամկետ խնդիրների լուծման հարցում։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ այսօր հրավիրվել է Արցախի Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ։

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման խստացման և չդադարող սադրանքների  պայմաններում Արցախի պաշտպանությանը, բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովմանն առնչվող հարցեր։

Զեկույցներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը և պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը։

Նախագահ Հարությունյանը կարևորել է ուժային և քաղաքացիական կառույցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ և համակարգված համագործակցությունը հրատապ և երկարաժամկետ խնդիրների լուծման հարցում։

Քննարկված հարցերի համատեքստում Արցախի նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ լիազոր մարմիններին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print