Տավուշի ոստիկանները հայտնաբերել են շուրջ 12 խմ կաղնու գերաններով բեռնված բեռնատար

48-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մարտի 30-ին Տավուշի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» մասնաճյուղի Նավուրի անտառպետության պահաբաժիններից մեկի տարածքում ապօրինի ծառահատումներ են իրականացնում։ Տավուշի բաժնի քրեական հետախույզները արագ արձագանքեցին։

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նրանք պահաբաժնի հարակից տարածքում հայտնաբերել են շուրջ 12 խմ կաղնու գերաններով բեռնված բեռնատար։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 48-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները պարզվում են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print