Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Ճամբարակի, Մարտունիի, Դիլիջանի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Աշտարակի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սարավանի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Դիլիջանի ոլորաններում, Ճամբարակի, Սիսիանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։
–