«Կրակենը» COVID–ի առավել վարակիչ տարբերակն է գոյություն ունեցողներից, սակայն հիվանդությունը թեթև է ընթանում։
Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր XBB.1.5 ենթատեսակը, որը կոչվում է «կրակեն»։
Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ «կրակենը» COVID–ի առավել վարակիչ տարբերակն է գոյություն ունեցողներից, սակայն հիվանդությունը թեթև է ընթանում։
Նշվում է, որ XBB.1.5 հայտնաբերվել է սեքվենավորման մեթոդով իրականացված հետազոտության արդյունքում։
–