ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք։ Այս մասիմ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի): Այդ հանգամանքն ամբողջությամբ ու վերջնականապես հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով», – գրել է նա։