Սանկտ Պետերբուրգում սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ ՆԳՆ-ն հայտնել է, որ պայթյունի հետևանքով մահացել է հայտնի բլոգեր և ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկին։
Ըստ ՌԻԱ Նովոստիի աղբյուրի, պայթուցիկ սարքը, ենթադրաբար, տուփի մեջ մի աղջիկ է բերել, որում եղել է Տատարսկու համար նվեր՝ արձանիկ։
Վերջին տվյալներով՝ տուժել է 16 մարդ։ Պատճառներն ու հանգամանքները պարզվում են։
–