Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թվականին Գյումրիում։
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը։
Մարտի 17-ին դերասանուհին տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ` վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Հիվանդանոցից հայտնել էին, որ դերասանուհին շնչառական խնդիրներ է ունեցել, սատուրացիան ցածր է եղել։
Հարցազրույցներից մեկ ժամանակ, ՀՀ վաստակավոր արտիստը հայտնել էր, որ 2023թ․ հունվարի 1-ից այլևս չի աշխատելու Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։
Դերասանուհին տևական ժամանակ բարձրաձայնել է, որ իրեն դերեր չեն տալիս։ Նրա խոսքով, հենց այդ պատճառաբանությամբ են իրեն հեռացնում թատրոնից:
Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թվականին Գյումրիում։
–