Ռուսաստանը Եվրամիությունը համարում է ոչ բարեկամական կառույց։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Аргументы и факты թերթին տված հարցազրույցում։
«Եվրամիությունը «կորցրեց» Ռուսաստանը, բայց սրա համար ինքն է մեղավոր։ Ի վերջո, հենց ԵՄ անդամ երկրներն ու հենց Միության ղեկավարներն են բացահայտ հայտարարում Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու անհրաժեշտության մասին… Այս պատճառներով մենք ԵՄ-ն դիտարկում ենք որպես ոչ բարեկամական միավորում»,- ասել է դիվանագետը:
Լավրովի խոսքով ԵՄ-ն Ուկրաինային զենք է տալիս, ինչպես նաև վարձկաններ է ուղարկում։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը համապատասխան եզրակացություններ է արել և «անհրաժեշտության դեպքում կոշտ» կգործի։