Twitter-ը փոխել է իր տարբերանշանը: Երեկվանից՝ Նյու Յորքի ժամանակով 13:45-ից, կապույտ թռչունին փոխարինել է Dogecoin կրիպտոարժույթի տարբերանշանի վրա պատկերված «Շիբա Ինու» շունը:
Այդ փոփոխությունից հետո Dogecoin-ն աճել է մինչև 30%-ով, հայտնում է Bloomberg-ը։
Twitter-ի նախորդ լոգոտիպը կիրառվում է 2012 թվականից։ Սոցցանցի ղեկավարությունը որեւէ կերպ չի բացատրել փոփոխությունները եւ չի հստակեցրել՝ արդյոք այս որոշումը ժամանակավոր է։