Կենդանաբանական այգին տեղափոխելու նոր ծրագիր ունենք՝ կենդանիներին ավելի լավ ու բաց պայմաններում պահելու համար։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մեր Կենդանաբանական այգու պայմանները մեզ դա թույլ չեն տալիս»,- ասաց Ավինյանը։
Վերջինս խոսեց նաև քաղաքապետարանի կողմից անտառտնկման, կանաչապատման ծրագրերի մասին։
«Անտառտնկման աշխատանքներ այս պահի դրությամբ ունենք Եռաբլուրում, Սարալանջում, Համալիրի մոտ։ Բոլոր հին սրճարանները քանդվում են ու հնարավորինս ընդլայնվում են կանաչ գոտիները։ Երևանում կրկնակի պետք է ավելացնենք կանաչապատման ծավալները»,- ասաց Տիգրան Ավինյանը։