Գերատեսչությունից հայտնում են, որ երեքշաբթի առավոտյան Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներում 25 տուժած է եղել, նրանցից հինգի վիճակը ծանր է։
ՌԴ Առողջապահության նախարարությունը թարմացված թվեր է ներկայացրել կիրակի երեկոյան Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետ կապված, որի հետևանքով զոհվել է կրեմլամետ բլոգեր Վլադլեն Թաթարսկին։
Նախարարության տվյալներով՝ բուժօգնության է դիմել 40 մարդ։ Նախօրեին հաղորդվել էր 33 վիրավորի մասին, որոնց թվում եղել է 14-ամյա աղջիկ։ Այսօրվա հաղորդագրության համաձայն՝ երեք անչափահաս դեռահասներ բժիշկների օգնության կարիքն են ունեցել։
Գերատեսչությունից հայտնում են, որ երեքշաբթի առավոտյան Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներում 25 տուժած է եղել, նրանցից հինգի վիճակը ծանր է։
–