Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետին

Հարգելի Ալեքսեյ Լոգվինի,ողջունում եմ Ձեզ և շատ ուրախ եմ մեր հանդիպման համար: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների միջև շփումների բարձր ինտենսիվություն ունենք, և չնայած դրան՝ առավել դինամիկ շփումների կարիք կա, քանի որ մեր օրակարգն այնքան հագեցած է, որ ոչ միշտ է հաջողվում սպառել բոլոր հարցերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Ալեքսեյ Լոգվինի,ողջունում եմ Ձեզ և շատ ուրախ եմ մեր հանդիպման համար: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների միջև շփումների բարձր ինտենսիվություն ունենք, և չնայած դրան՝ առավել դինամիկ շփումների կարիք կա, քանի որ մեր օրակարգն այնքան հագեցած է, որ ոչ միշտ է հաջողվում սպառել բոլոր հարցերը:

Վստահ եմ, որ այսօր մենք կքննարկենք հարցերի բավական լայն շրջանակ՝ տնտեսական և քաղաքական հարցեր, տարածաշրջանային և միջազգային իրավիճակին վերաբերող հարցեր: Ինձ համար մշտապես հաճելի է հանդիպել Ձեզ հետ և հնարավորություն ունենալ՝ քննարկելու այդ բոլոր հարցերը: Բարի գալուստ»:

Ռուսաստանի փոխվարչապետն իր հերթին ասել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, շատ շնորհակալ եմ: Ինձ նույնպես շատ հաճելի է հանդիպել Ձեզ հետ, քննարկել մեր երկկողմ օրակարգի հարցերը: Ցանկանում եմ առաջին հերթին նշել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունների ռազմավարական բնույթը: Իհարկե, դրանք հարաբերություններ են, որոնք ներկայիս տեսքով կառուցվում են վերջին 30 տարվա ընթացքում, իսկ իրականում բազմադարյա պատմություն ունեն, և մեկ անգամ չէ, որ բախվել են տարբեր մարտահրավերների՝ ներառյալ տնտեսական ճգնաժամերը, գլոբալ առևտրատնտեսական համակարգի փոփոխությունները:

Չնայած դրան՝ մենք շարունակում ենք ամրապնդել մեր համագործակցությունը տնտեսական ոլորտում, և նախորդ տարի փոխադարձ առևտրաշրջանառության աճի շատ լավ ցուցանիշներ ունենք: Ռուսաստանից Հայաստան ներդրումները ևս լավ ընթացքի մեջ են: Մենք իրապես ուրախանում ենք այն հաջողություններով, որ արձանագրում է Հայաստանի տնտեսությունը՝ որպես Եվրասիական տնտեսական միության մեծ տնտեսության մի մաս և այն առավելությունները, որ տալիս է Միությունը, իհարկե, տեսանելի են»:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել առևտրատնտեսական կապերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print