Այսօրվանից ուժի մեջ է մտնում Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը։ Հասկանալու համար, թե ինչ է արվում, որպեսզի կարգավորվի խնդիրը, Radar Armenia-ն կապ հաստատեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանի հետ, ով վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է․ «Ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի հայկական կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ բանակցությունների ընթացքում պետք է հստակեցվեն բոլոր հարցերը։
Հիշեցնենք՝ «Ռոսսելխոզնադզորը» դիմել էր Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով։