Թրամփին հնարավոր է 136 տարվա ազատազրկում սպառնա

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրված բոլոր մեղադրանքներով առավելագույն հնարավոր պատժաչափը կազմում է 136 տարվա ազատազրկում․ այս մասին են վկայում Fox News-ի հաշվարկները։

Սակայն իրական պատիժն, ըստ աղբյուրի, ամենայն հավանականությամբ, կլինի շատ ավելի թեթև:  Հեռուստաալիքը որպես օրինակ մատնանշում է գործնական փաստաթղթերի կեղծումը․ այն Նյու Յորքի օրենսդրությամբ համարվում է զանցանք, սակայն թաքցնելու փորձի դեպքում քրեական հանցագործություն է համարվում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով ազատազրկմամբ։

Երեքշաբթի օրը Մանհեթենի քրեական դատարանում Թրամփին մեղադրանք է առաջադրվել 34 մեղադրանքով գործնական փաստաթղթերը կեղծելու համար՝ կապված երկու կանանց, այդ թվում դերասանուհի Սթորմի Դենիելսին վճարումների հետ՝ իրենց ենթադրյալ կապի մասին լռելու համար: Բացի այդ՝ Մանհեթենի դատախազ Էլվին Բրեգի խոսքով՝ նախկին նախագահը և նրա հանցակիցները 2015 թվականին պայմանավորվել են ստեղծել «բացասական տեղեկատվությունը» ճնշելու սխեմա՝ 2016 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու համար:

Թրամփին մեղադրել են նաև Նյու Յորքի քաղաքային դատարաններին և դատախազներին ուղղված սպառնալիք նամակների, ելույթների և սոցիալական ցանցերում գրառումների համար։ Նախկին նախագահն իրեն մեղավոր չի ճանաչել։

Քաղաքական գործչի փաստաբան Ջո Տակոպինան կարծում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներն անհիմն են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print