Խնձորեսկում տեղական հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության գործարան է կառուցվում

Գորիսի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի համագործակցության շնորհիվ Խնձորեսկում տեղական հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության գործարան է կառուցվում, որտեղ մշակվելու, տեսակավորվելու և փաթեթավորվելու է արտադրանքը:

ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել անհրաժեշտ նյութերը, գործարանի կառուցման աշխատանքներն իրականացնում է «Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ը:

Ծրագրի շրջանակներում շուրջ 60 տնտեսություն օժանդակություն է ստանալու: Նպատակն է խթանել առողջ մշակաբույսերի ազգային աճը՝ ապահովելով համայնքում գյուղատնտեսության եկամտաբեր աճ։ Ծրագրի շրջանակներում բնակավվայրին տրամադրվել է անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա` արտադրությունը կազմակերպելու համար, այդ թվում՝ շարքացան, կոմբայն:

Ստեղծվելու է գյուղատնտեսական կոպերատիվ, որի անդամներն են Խնձորեսկի բնակիչներն են, ովքեր նոր տեխնոլոգիաների կիրառմամբ պետք է նպաստեն գյուղատնտեսության զարգացմանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print