Ռոբերտ Քենեդի կրտսերը կմասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին

Ռոբերտ Քենեդին դեմոկրատների թեկնածուների շրջանում նոր կերպար է, և նրա շանսերն այնքան էլ բարձր չեն գնահատվում։

Ռոբերտ Քենեդի կրտսերը փաստաթղթեր է ներկայացրել 2024 թվականին Դեմոկրատական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

69-ամյա Քենեդի կրտսերը սպանված սենատոր Ռոբերտ Քենեդիի որդին է՝ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին, որը նույնպես մահացել է մահափորձի արդյունքում։ Նախագահի պոտենցիալ թեկնածուի փաստաթղթերի գրանցումը չորեքշաբթի հաստատել է նրա նախընտրական արշավի գանձապահ Ջոն Սալիվանը։

Ռոբերտ Քենեդին դեմոկրատների թեկնածուների շրջանում նոր կերպար է, և նրա շանսերն այնքան էլ բարձր չեն գնահատվում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս նշել է, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար՝ չնայած դեռևս պաշտոնապես չի հայտարարել իր թեկնածությունն առաջադրելու մասին։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print