55,22 կարատանոց հսկայական սուտակը ԱՄՆ-ում աճուրդի կհանվի ռեկորդային գնով` գերազանցելով 30 մլն դոլարը: Այս մասին հայտնել է CNN-ը։
Սոցիալական ցանցերում Sotheby’s-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ Estrela de FURA 55.22 թանկարժեք քարը Նյու Յորքում աճուրդի կհանվի հունիսին եւ կդառնա ամենամեծ եւ ամենաարժեքավոր սուտակը, որը երբեւէ հայտնվել է աճուրդում։ Սպասվում է, որ հսկայական քարի վաճառքը կգերազանցի աճուրդի տան բոլոր ռեկորդները, քանզի փորձագետները այն գնահատում են ավելի քան 30 մլն դոլար:
Թանկարժեք քարը հայտնաբերվել է 2022 թվականի հուլիսին։ Կանադական Fury Gems հանքարդյունաբերական ընկերությունը, որը մասնագիտացած է գունավոր քարերի վրա, հայտնել է, որ այն հայտնաբերել է Մոզամբիկում։