Նախօրեին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձերբակալություններ է իրականացրել «Մեդլայն» բժշկական կենտրոնում։ Այս մասին Radar Armenia – ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Ձերբակալությունները տեղի են ունեցել առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին առնչվող քրեական գործի շրջանակներում»,-հայտնեցեին կոմիտեից։
Հիշեցնենք՝ գործի շրջանակներում կալանավորվել էր «Մեդլայն» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լիլյա Հակոբյանը: